Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ֆրանսիայում կործանված ինքնաթիռում հայ ուղևորների մասին տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ

24.03.2015, 20:22
Ֆրանսիայի հարավում կործանված ինքնաթիռում հայ ուղևորների մասին տեղեկություններ չկան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ֆրանսիայում կործանված ինքնաթիռում հայ ուղևորների մասին տեղեկություններ չկան. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի հարավում կործանված ինքնաթիռում հայ ուղևորների մասին տեղեկություններ չկան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Germanwings բյուջետային ավիաընկերությանը պատկանող Airbus A-320–ը երեքշաբթի ցերեկը կործանվել է ֆրանսիական Ալպերի դժվարհասանելի շրջանում։ Գերմանիայի թռիչքների անվտանգության ծառայության տվյալով` Բարսելոնա–Դյուսելդորֆ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 154 մարդ։

«Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն այս պահին չկա, հուսանք` չի լինի», – նշեց Բալայանը։ –0–