Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայկական ծագումով խոշոր գործարար է սպանվել Մոսկվայում. ԶԼՄ

12.06.2013, 10:32
Հայկական ծագումով խոշոր գործարար է սպանվել Մոսկվայում, տեղեկացնում է «Էխո Մոսկվին»։
Հայկական ծագումով խոշոր գործարար է սպանվել Մոսկվայում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ծագումով խոշոր գործարար է սպանվել Մոսկվայում, տեղեկացնում է «Էխո Մոսկվին»։ Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի տեղեկատվության` նա շինարարական ընկերություններից մեկի հիմնադիր և Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն էր։ Պաշտոնապես այդ տեղեկատվությունները դեռ չեն հաստատվում, սակայն և չեն հերքվում։ Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, դիմակով անհայտ անձը դանակով հարձակվել է 50–ամյա տղամարդու վրա Նովինսկի բուլվարում գտնվող Լոտե Պլազա հյուրանոցի մուտքի մոտ, նույն շենքում են գտնվում համանուն առևտրային և բիզնես կենտրոնները։ Ինչպես պարզաբանում է «Լայֆ նյուզը», մահացած գործարարի անունը Հովիկ Մուրադյան է։ Մոսկվայի ամենաթանկ հյուրանոցներից մեկը նա եկել էր հանդիպման։ Պարբերականն ավելացնում է, որ եղբոր` Մուրադ Մուրադյանի հետ համատեղ նա 20 տարի առաջ հիմնադրել էր «Բամո» միջազգային շինարարական ընկերությունը։ Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ –0–