Կարկուտը վնասել է հանրապետության հինգ մարզերի այգիներն ու ցանքատարածքները. ԱԻՆ
04.06.2013,
11:49
Նախօրեին տեղացած կարկուտը վնասել է ՀՀ հինգ մարզերի քաղաքների և գյուղերի այգիներն ու ցանքատարածքները, հայտնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին տեղացած կարկուտը վնասել է ՀՀ հինգ մարզերի քաղաքների և գյուղերի այգիներն ու ցանքատարածքները, հայտնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվածէ հաղորդագրության մեջ, հունիսի 3-ին ժամը 13.30-ից մինչև 15.30-ը Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի,Սարակապ, Կոտայքի մարզի Թեղնիկ գյուղում և Չարենցավան քաղաքում, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում, իսկ ժամը 17.00-ից մինչև 17.15-ը Տավուշի մարզի Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ, Զորական, Տավուշ և Չինչին գյուղերում, ինչպես նաև Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում ու շրջակա տարածքներում կարկուտ է տեղացել:
Նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Արագածոտնի մարզում տեղակայված ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի հակակարկտային կայաններից կատարվել է 4280 կրակոց: -0-