Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ստամբուլում վայրէջքի ժամանակ ուղևորատար օդանավ է վթարվել (ՎԻԴԵՈ)

05.02.2020, 21:25
Ստամբուլում վայրէջքի ժամանակ ուղևորատար օդանավ է վթարվե. ՎԻԴԵՈ
Ստամբուլում վայրէջքի ժամանակ ուղևորատար օդանավ է վթարվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Ստամբուլի օդանավակայանում օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով CNN Turk–ին։ 

Մասնավորապես, Ստամբուլի Սաբիխի Գեկչեն օդանավակայանում վայրէջքից հետո ինքնաթիռը մասնատվել է և սկսել այրվել։ 

«Pegasus օդանավը հենց նոր կործանվել է Սաբիհի Գեկչեն օդանավակայանում»,– գրել է Twitter–ի օգտատերը` իր էջում հրապարակելով տեսանյութն աղետի վայրից։ 

Euronews հեռուստաալիքի հաղորդմամբ, վայրէջքից հետո օդանավում հրդեհ է սկսվել, նախնական տվյալներով, օդանավում գտնվում էին 177 ուղևոր։ Նրանցից ոչ ոք չի մահացել։ 

Իզմիր–Ստամբուլ չվերթը կատարող Pegasus Airlines–ին պատկանող Boeing 738 ուղևորատար ինքնաթիռը կանգ չի առել թռիչքուղու վրա և շեղվել ընթացքից։ 

Ավիավթարից հետո ստամբուլյան օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են ելքային թռիչքները։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 18.00–ին (մոսկովյան ժամանակով), բոլոր ուղևորներին տարհանել են, հիմա տեղում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու ոստիկանությունը։ –0–