Երևանյան գողտրիկ սրճարանների և հուշանվերների խանութների փակումը կպատճառի անդառնալի սոցիալական վնաս. «ԿԵՌԱՍ» խանութի սեփականատեր

Երևանյան գողտրիկ սրճարանների և հուշանվերների խանութների փակումը կպատճառի անդառնալի սոցիալական վնաս. «ԿԵՌԱՍ» խանութի սեփականատեր

 «Կեռաս» չրերի ֆիրմային խանութի հիմնադիր և սեփականատեր Վիկտորիա Սուքիասյանի հարցազրույցն` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում

Հարց. ինչպե՞ ս է ազդել COVID-19-ի հետ կապված իրավիճակը ձեր բիզնեսի վրա։

Վ. Սուքիասյան. մեր «Կեռասը» տնական չրերի փոքրիկ բուտիկ է (որոնք պատրաստում են ծնողներս), այն տարբերվում է նմանատիպ այլ խանութներից. չրերի տուփը, զամբյուղը, «փունջը» կարող են գեղեցիկ նվեր դառնալ ամենամտերիմ և կարևոր մարդկանց համար։ Դրանք արժանի այլընտրանք են պարզունակ կոնֆետներին, ծաղիկներին և անգամ կոնյակին, կարող են ներկայացնել մեր երկիրը ցանկացած միջազգային հարթակում` աշխարհին փոխանցելով մեր երկրի իսկական համն ու ջերմությունը։

Մեր աշխատանքի այս մասը չի վերաբերում վիրուսին, չնայած վաճառքի ծավալները շատ են նվազել տուրիստների և միջազգային թռիչքների բացակայության հետևանքով։

Մեր աշխատանքի մեկուկես տարվա ընթացքում կյանքի կոչեցինք մի կոնցեպտ. քաղաքի կենտրոնում ստեղծեցինք գողտրիկ և գեղեցիկ անկյուն, ուր մարդիկ գալիս են ոչ միայն գնումների, այլև շփման, տաքուկ մթնոլորտի, իմ ընտանիքի պատմությանը ծանոթանալու համար, և այս ամենը հասկանալի պատճառներով իսկապես գտնվում է փակման եզրին, և դա շատ է տխրեցնում։

keras4.jpg

Հարց. ունե՞ք առաքման ծառայություն,որքանո՞վ է այն պահանջված։

Վ. Սուքիասյան. մենք չհանձնվեցինք։ Իհարկե գործում է առաքում Երևանի տարածքում։ Փորձում ենք պատվերներ ստանալ նաև արտերկրից։ Զբոսաշրջիկները, երևանցիների հարազատներն ու ընկերները` մեր մշտական գնորդները, չեն մնա առանց «Կեռասի» համեղ չրերի ու նվերների` կատարելով պատվերներ Facebook–ից։ Ես սոցիալական ցանցերով կոչ արեցի աջակցել մեզ և զարմացա, որ ծանոթներն ու անգամ անծանոթ մարդիկ սկսեցին պատվերներ կատարել։ Ընդ որում նրանք գրում են ու անկեղծանում, որ պատվերներ են կատարում, որպեսզի օգնեն, քանի որ չեն ուզում, որպեսզի մեր խանութը փակվի։

Պարզվում է`այս աննախադեպ համավարակի արդյունքում շատերի մոտ արթնանում է բարության, համերաշխության, կարեկցանքի զբացմունքը։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր բոլոր հաճախորդներին։ Մեծ հույսեր ունեմ, որ նրանց օգնությամբ մեր խանութը կպահպանվի (հին կամ նոր հասցեով` դեռ պարզ չէ)։ Եվ խոստանում են, որ մենք պարտք չենք մնա։

Հարց. հույս ունե՞ք, որ պետությունը կօգնի։

Վ. Սուքիասյան. ոչ, հուսով եմ, որ կօգնեն մարդիկ։

Հարց. ձեր կարծիքով, որքա՞ն մեծ կլինեն ձեր և ոչ միայն ձեր բիզնեսի կորուստները կորոնավիրուսի հետևանքով։ Եվ ի՞նչ ռիսկեր եք տեսնում ստեղծված իրավիճակում։

Վ. Սուքիասյան. տնտեսագետ չեմ և չեմ կարող, չեմ էլ ուզում հիմա հաշվել իմ և ընդհանուր վնասները։ Ուզում եմ միայն նշել, որ եթե այս ամռանը քաղաքում փակվեն մեր խանութի նման գողտրիկ վայրերը, որոնք Երևանին շունչ են տալիս` սրճարանները, հուշանվերների խանութները, ազգային մթերքի խանութները, ապա քաղաքը կկրի անդառնալի սոցիալական վնաս։ Եվ շատ դժվար կլինի վերականգնել տարիների ընթացքում ձևավորված մթնոլորտը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:38 13.05.2020




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×