Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ ֆինանսների նախարարությունը համարում է, որ դեռ վաղ է խոսել ԵՄ օֆշորային երկրների «սև ցուցակում» Հայաստանի ընդգրկման մասին

28.11.2017, 19:38
Օրերս Bloomberg գործակալությունը հայտնեց Հայաստանը Եվրամիության` օֆշորային երկրների այսպես կոչված «սև ցուցակ» ներառելու հավանականության մասին։
ՀՀ ֆինանսների նախարարությունը համարում է, որ դեռ վաղ է խոսել ԵՄ օֆշորային երկրների «սև ցուցակում» Հայաստանի ընդգրկման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Օրերս Bloomberg գործակալությունը հայտնեց Հայաստանը Եվրամիության` օֆշորային երկրների այսպես կոչված «սև ցուցակ» ներառելու հավանականության մասին։ Ցուցակում կարող է ներառվել ընդհանուր առմամբ 36 պետություն, այդ թվում` Պանաման, Թունիսը, Թուրքիան և Մարշալյան կղզիները։ Հարկային ոլորտում այսպես կոչված «Վարքագծի նորմերի հանձնաժողովը» կարող է խորհուրդ տալ ԵՄ երկրների ֆինանսների նախարարներին դեկտեմբերի 5–ին «սև ցուցակում» ներառել այն երկրները, որոնք չեն համագործակցում հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարում։ Bloomberg–ը նշում է, որ ԵՄ–ում դեռ չեն որոշել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել այդ ցանկի երկրների նկատմամբ։

ՀՀ ֆինանսների նախարարության Միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժին պետ Նաիրուհի Ավետիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը  մեկնաբանել է ԵՄ–ի «սև ցուցակում» Հայաստանն ընդգրկելու հնարավորությունը։

«ԱՌԿԱ». ունի՞ արդյուք Հայաստանը օֆշորային սև ցուոցակում ներգրավելու նախադրյալներ, և որքա՞ն է դա հավանական։

Ն. Ավետիսյան. Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականի հունվարից ԵՄ Խորհրդի Վարքի կանո­նագր­քի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ գտնվում է ակտիվ երկխոսության մեջ: Մաս­նա­վորապես, ԵՄ Խորհրդի Վարքի կանո­նագր­քի (Բիզնես հարկեր) խմբի կողմից ներ­կայաց­ված հարցադրումների վերաբերյալ տրամադրվել են սպառիչ պատասխաններ: Միևնույն ժամա­նակ, սահմանվել են իրատեսական ժամկետներ՝ անհրաժեշտության դեպքում առկա անհա­­­­մապատասխանությունները ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու համար: Հետևաբար, Եվրո­պական Միության անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտն­վելու, առավել ևս դրանից բխող պատժամիջոցների մասին դեռևս վաղ է խոսել:

«ԱՌԿԱ». ֆինանսական թափանցիկության ի՞նչ մակարդակ ունի Հայաստանը։

Ն. Ավետիսյան. նշված հարցի վերաբերյալ գնահատականների տրամադրումը դուրս է ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակներից: Թերևս հարցը կարելի է ուղղել ՀՀ կենտրոնական բանկին: Ինչ վերաբերում է հարկման նպատակով թափանցիկությանը, ապա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Տնտեսական համագործակցության զարգաց­ման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղե­կությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ, որի անդամ ենաշխարհի շուրջ 147 երկրներ: Բնականաբար, Գլոբալ ֆորումին անդամակցությունը ենթադրում է, որ  Հայաստանի Հանրապետությունը համապատասխանում է այս փուլում Գլոբալ ֆորումի կողմից պար­­տադիր համարվող՝  հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխա­­նակման միջազգային ստանդարտներին: Այնուամենայնիվ, նշված գործընթացը կրում է շարու­նակական բնույթ և ներկայումս աշխատանքներ են իրականացվում տեղեկությունների փոխա­նակման  ավտոմատ ստանդարտին միանալու համար: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է մի շարք պայմանագրերի, որոնց շրջանակներում իրակա­նացվում է  տեղեկատվության փոխանակում՝ ընդունված միջազգային ստան­դարտ­ներին համապատասխան:

«ԱՌԿԱ». հարկման ոլորտի ի՞նչ միջազգային պարտավորություններ է կատարում Հայաստանը և որքանո՞վ է պահպանում դրանք։

Ն. Ավետիսյան. Հայաստանի Հանրապետությունըշն ակտիվորեն ներգրավված է միջազգային հարկային հարա­բերություն­ներում, ընդ որում թե երկկողմ, թե բազմակողմ մակարդակներում:

Մասնա­վորապես, Հայաստանի Հանրապետությունն հարկային համագործակցության ոլորտում ունի բազ­մաթիվ համաձայնագրերը, որոնք կարգավորում են թե հարկային քաղա­քակա­նությանն, թե հարկային վարչարարությանն առնչվող հարցեր: Նշենք, որ միջազգային հարկային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև երբևէ խնդիրներ չեն արձանագրվել: ՀՀ հանդիսանում է նաև Տնտեսական համա­գործակցության զար­գացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղե­­կու­թյունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ: Չհանդիսանալով Հարկման բազայի քայ­քայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի անդամ՝ ակտիվորեն մասնակ­ցում է BEPS ծրագ­րի միջոցառումներին և առաջիկայում նախատեսվում է BEPS ծրագրի որոշ գոր­ծողու­թյուն­ներ տեղայնացնել ՀՀ հարկային օրենսդրության մեջ: Ի դեպ, միջազգային հարկային քաղաքականության ժամանակակից միտումներից բխող միջոցառումներն ամրագրված են նաև ՀՀ կառա­վարության 2017-2022 թվականների ծրագրով:–0–