Թավադյան. Հայաստանը պետք է ԵՏՄ ձևաչափի ինտեգրաման գործընթացների ցանկացած հնարավորություն օգտագործի
Ինչո՞վ է պայամանավորված ազգային արժույթի փոխարժեքի տատանումները։ Ի՞նչ է սպասվում դրամին մոտ ապագայում, ինչո՞վ է Հայաստանը մուտք գործում ԵՏՄ. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության այս և այլ հարցերի պատասխանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսա–մաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր–պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։
ԱՌԿԱ– Ի՞նչ է կատարվում Հայաստանի արտարժույթի շուկայում և դրամի լուրջ արժեզրկումից հետո ինչո՞վ է պայմանավորված արժևորումը։
Ա. Թավադյան – Դրամն առաջին հերթին ամրացավ ռուբլու կայունացման շնորհիվ։ Այն կապված է նավթի գների կայունացման հետ, ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ ռուս արտահանողները սկսեցին շուկայում վաճառել իրենց տարադրանքը։ Սա անմիջապես բերեց այն բանին, որ ռուբլին դոլարի գնման ժամանակ մրցակից դասից տեղափոխվեց հատուկ ապրանքի դասի, որը ևս սկսվեց վաճառվել դրամով;
Լավ կլիներ, եթե Հայաստանի կենտրոնական բանկն ավելի օպերատիվ և կանխող գործողություններ ձեռնարկեր։ Ինչպես նաև., իմ կարծիքով, ճիշտ կլիներ փոխարժեքի պակասորդի պարագայում վարկավորում իրականացվեր. Աճուրդում վաճառվեր ոչ թե դոլար, այլ աճուրդի միջոցով վարկավորեր այն կազմակերպություններին, որոնք տարադրամի կարիք ունեին։ Բացի այդ, ես կարծում եմ, որ իհարկե, անհրաժեշտ է որոշակի վերահսկողություն սահմանել այդ գործընթացների նկատմամբ, թե ինչին են ուղղվում վարկային միջոցները։
Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2003-2008 թվականների ընթացքում նշանակալի ամրապնդվել է։ Ես նույնիսկ կարող եմ թիվ ասել` 1,9 անգամ։ Այսինքն, դրամի ամրապնդման գործընթացներ սկսվեցին, և մենք դրամն ամրապնդեցինք ոչ միայն փոխանակվող բոլոր տարադրամների նկատմամբ, այլ նույնիսկ տարածաշրջանի բոլոր տարադրամների նկատմամբ։
Սա, իհարկե, բացասական ազդեց արտահանման վրա։ Եթե մենք նայենք 2003–ից 2008 թվականների առևտրային հաշվեկշռին, ապա կտեսնենք, որ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը մեզ մոտ կտրուկ աճել է։ Իսկ եթե հայկական դրամը ամրապնդվեր ուսական ռուբլու և վրացական լարիի ամրապնդմանը համաչափ, ապա դրամի փոխարժեքը կկազմեր մոտավորապես 430-450 դրամ։
Ես կարծում եմ, որ սա այն իրական գինն է, որը համապատասխանում է մեր տնտեսության պայմաններին։ Մեր նախագահը հայտարարեց, որ մեր տնտեսությունում գործում է փոխարժեքի դանդաղ, սահուն թուլացում` հատկապես արտահանման։ Իհարկե, այն սահուն պետք է իրականացվի, քանի որ ցանկացած ցատկ տնտեսությանը` վնաս է։
ԱՌԿԱ – Ի՞նչ է ներկայում կատարվում։
Ա. Թավադյան – Ես կարծում եմ, կայունացման գործընթաց է տեղի ունենում։ Բայց ես պետք է ասեմ հետևյալը. Սա շատ կարևոր հայտարարություն է։ Բանն այն է, որ եթե ձեր երկրում արժեզրկումը կազմում է մոտ 5 տոկոս, իսկ ԱՄՆ–ում և ԵՄ զարգացած երկրներում` մոտ մեկ տոկոս, ապա դուք չեք կարող փոխարժեքը պահել նույն մակարդակի վրա, այն պետք է աստիճանաբար թուլանա։ Հակառակ դեպքում, եթե դուք փոխարժեքը պահում եք ավելի բարձր արժեզրկման մակարդակում, դա նշանակում է, որ խթանում եք ներմուծողներին, այն դեպքում երբ պետք է հակառակը գործեք։ Եթե ձեր մոտ արժեզրկումը 5 տոկոս է, իսկ ԱՄՆ–ում մեկ տոկոս, ապա փոխարժեքի փոփոխությունը պետք է տարեկան մոտ 4-5 տոկոսով նվազի։
ԱՌԿԱ – Անորոշության պայմաններում ինչպիսի կանխատեսումներ կան կարճաժամկետ ապագայի համար
Ա. Թավադյան –Դրամի պահանջարկը կավելանա կապված ամանորյա գնումների հետ։ Ամենայն հավանականությամբ, հետագայում փոխարժեքի ոչ մեծ սահուն նվազում կնկատվի։ Ինձ թվում է, որ մենք կարճաժամկետ ապագայում կանցնենք մեկ դոլորի դիմաց 500 դրամ փոխարժեքին, եթե իհարկե նավթի շուկայում կտրուկ փոփոխություններ չլինեն, ինչը հիմա քիչ հավանական է։ Ես այս մասին հայտարարել եմ դեռևս երկու ամիս առաջ. Պահպանել նավթի մեկ բարելի դիմաց ոչ պակաս 60 դոլար գինը` շատ դժվար կլինի, քանի որ վնասները կկրեն բոլոր նավթաարդյունաբերող երկրները։ Իսկ դա նոնսես է։
ԱՌԿԱ – Հունվարի 1–ից Հայաստանը մտնում է ԵՏՄ բացասական ֆոնով` ճգնաժոմ, պատժամիջոցներ, արժեզրկվող դրամ և ռուբլի, ի՞նչ խորհուրդ կտաք այս իրավիճակում։
Ա. Թավադյան – Ես կուզեի խորհուրդ տալ, այդ թվում նաև մեր տնտեսության ղեկին գտնվողներին, եթե որոշակի պլյուսներ կան, ասենք, էնեգետիկ պաշարների ցածր գին, ապա գազի գնին համակարգային մոտեցման դեպքում, որոշակի ճշգրտումների արդյունքում այն կարելի է վերջնական սպառողների համար իջեցնել, որպեսզի մարդիկ 270 դոլարից մինչև 189 դոլար գների նվազեցումից օգուտ զգային։ ես կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական գործոն է և իշխող կուսակցությունը պետք է հետաքրքրված լինի սրանով։ Սովորական մարդկանց համար ավելի մեծ հնարավորություններ են բացվում։ Միայն, թվում է թե ԵՏՄ–ին անդամակցելով, պակասում է հանրապետության ինքնիշխանությունը, բայց մենք չպետք է մոռանանք, որ ինտեգրացիոն գործընթացներից մեծանում է անհատի անկախությունը։ Ստեղծվում են աշխատանք գտնելու, հեշտ տեղաշարժման, բարեկեցության բարձրացման հնարավորություններ, իհարկե պահանջվում է ինչպես ամբողջ պետության, այնպես էլ կոնկրետ քաղաքացիների իրացում։
ԱՌԿԱ – Ինչ կասեք երկրում իրականացվող դրամա–վարկային քաղաքականության մասին։
Ա. Թավադյան –Հայաստանի դրամա–վարկային քաղաքականությունը որոշակի ճշգրտումներ է պահանջում է և դրանից պետք չէ խուսափել։ Քսան տարի մենք աշխատել ենք ինչ որ սկզբունքներով և կյանքը ցույց տվեց, որ այն պետք է ճշգրտել։ Նորմալ է, կարծրացած սկզբունքները միշտ չէ, որ օգտակար են։
ԱՌԿԱ—Հայաստանի խնդիրները կապվա՞ծ են ԵՏՄ անդամակցության հետ։
Ա. Թավադյան –Մեր տնտեսությունները խիստ կապակցված են` անկախ ԵՏՄ անդամակցությունից։ Տարեկան հայկական ապրանքի ավելի քան 80 տոկոսը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Այնտեղից ստանում ենք 85 տոկոս տրանսֆերտներ, ավելի քան 90 տոկոս գազ, ատոմային վառելիքն` ամբողջությամբ ։ Մեր տնտեսություններն այնքան միահյուսված են, որ այդ դժվարությունները ցանկացած պարագայում կլինեին։Ինտեգրացիոն գործընթացները որոշակի հնարավորություններ ստեղծում են խուսափել այդ խնդիրներից։ Պարզապես, Հայաստանը պետք է այդ առումով ավելի ակտիվ դիրքորոշում ունենա, եթե կան որոշակի պայմանավորվածություններ, ապա մենք պետք է հասնենք դրանց իրականացմանը։
Օրինակ, ամենաբարձր մակարդակով համաձայնեցվել է Հայաստանում 2 մլրդ դոլարի ներդրումը։ Հասկանալի է, որ Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի պատճառով հնարավոր է ուշանա այդ ներդրումը, բայց պետք է համաձայնեցնել, թե երբ կլինի այդ ներդրումը, ինչ պայմաններում և ներկայացնել հասարակությանը; Սա հնարավորություն կտա կանխատեսել և ծրագրավորել տնտեսական իրավիճակը։
ԱՌԿԱ– Ի՞նչ օգուտներ կան այդ ինտեգրացիոն գործընթացներից։
Ա. Թավադյան – Թվում է, ինտեգրացիոն գործընթացները` ընդամենը սակագների նվազեցում, մարդկանց, կապիտալի, ծառայությունների և ապրանքների ազատ տեղափոխման սահմանափակումներից ազատվելն է ։ Իրականում ինտեգրացիոն գործընթացները 3 ուղղություն ունեն. Առաջին` էժան էներգոռեսուրսների, այդ թվում ատոմային վառելիքի ստացում, մաքսատուրքերի ազատում։ Երկրորդ` ներդրում, որի ուղղությամբ համաձայնեցում է ձեռք բերվել։ Երրորդ` ԵՏՄ մաքսատուքերի 1,13 տոկոս որը կստանա Հայաստանը։ Եթե մինչ այս մենք տարեկան հավաքում էինք 110-120 մլն. դոլար, ապա հիմա այն կլինի մետ 300 մլն. դոլար։ Ի դեպ, ես կարծում եմ, որ մենք կարող էինք կրճատել 770 ապրանքների ցուցակը (ընդգրկված բացառման ցուցակում) և ստանալ ավելի շատ մաքսատուրք։ Իսկ որպեսզի խուսափենք գների աճից, պետք է նվազեցնել ԱԱՀ–ն, որը մեզ մոտ ավելի բարձր է, քան Ռուսաստանում, նրանց մոտ 18 տոկոս է, իսկ մեզ մոտ 20 տոկոս։, Ղազախստանում, օրինակ 16 տոկոս է։ Սա առաջին հերթին գների կառուցվածքի փոփոխության կբերի։ Ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների գները կբարձրանային, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գներ
ը կէժանանային։ Սա ևս տնտեսությանը օգուտ կտար, կարող էր ոչ միայն զուտ տնտեսական խնդիր լուծել, կնպաստեր նաև սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն, պետք է օգտվել ինտեգրացիոն գործընթացների ցանկացած հնարավորությունից։
ԱՌԿԱ –Ի՞նչպիսին է Հայաստանի տնտեսության զարգացման սցենարը։
Ա. Թավադյան– Կա երկու սցենար` տնտեսությունը պահել հիմնականում վարկերի, դրամաշնորհների և տրանսֆերտների հաշվին, կամ երկրին արդյունաբերական դարձնել և կրճատել գործազրկությունը։ երկրորդի պարագայում արդյունաբերական ապրանքները, հիմնականում հյուսիս կգնան։
Ես այս հարցերը քննարկել եմ բելառուս գործընկերների հետ։ Հիմա խորշ է բացվում նոր տեխնոլոգիաների արտադրությունում ։ Արդյունաբերությունը պետք է միացնել այդ կոպերացիային։ Մենք փորձ ունենք, և այդ կոպերացիայի հաշվին պետք է վերակենդանացնել արդյունաբերությունը և լուծել գործազրկության խնդիրը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:19 23.12.2014