Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Capital Club ակումբի նախագահ Գրիգոր Առաքելյան․ բիզնես ակումբները խաղ է բարձրագույն լիգայում

13.03.2025, 15:08
Capital Club–ի նախագահ Գրիգոր Առաքելյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն միջավայրի մասին, որը ձևավորում է առաջնորդներ և օգնում է բիզնեսին զարգանալ
Capital Club ակումբի նախագահ Գրիգոր Առաքելյան․ բիզնես ակումբները խաղ է բարձրագույն լիգայում

ԵՐԵՎԱՆ, 13մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի սկզբին Երևանում անցկացվեց «Միջազգային շուկան հասանելի է» խորագրով բիզնես ֆորում, որը կազմակերպել էր «Ակումբների դաշինք» միջազգային ցանցի անդամ և նախագահ Capital Club–ը։

Capital Club–ի նախագահ Գրիգոր Առաքելյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն միջավայրի մասին, որը ձևավորում է առաջնորդներ և օգնում է բիզնեսին զարգանալ։ Նա համոզված է, որ բիզնես ակումբը պարզապես համայնք չէ, այլ զարգացման հզոր գործիք, որտեղ ձեռներեցները փոխանակվում են գաղափարներով, գործընկերներ գտնում և միասին զարգանում՝ նաև ուժեղացնելով միմյանց։ 

«ԱՌԿԱ»․ Դուք կայացել եք բիզնեսում, հայտնի եք որպես քոուչ և ֆասիլիտատոր, ի՞նչը դրդեց Ձեզ ստեղծել Capital Club–ը։ 

Գ․ Առաքելյան․ շատ օրգանիկ կերպով հայտնվեցի բիզնեսում՝ իրացնելով մարզչական ունակություններս։ Սկզբում սովորել եմ հաշվապահություն, ապա հիմնել հաշվապահական բիզնես, դեռ դպրոցական տարիներից հետաքրքրվել և ուսումնասիրել եմ հոգեվերլուծություն։ Ֆինանսական ոլորտում իմ առաջին բիզնեսը հիմնելուց հետո ես հիմնեցի «Զարթուցիչ» նախագիծը, որն անցավ ավելի քան 10000 մարդ: Այնուհետև բիզնես կրթություն ստացա Մոսկվայում և ստեղծեցի պրոդուկտ գործարարների և բիզնեսի զարգացման համար, որը կոչվում էր «Պրակտիկ»։

Ավելի ուշ՝ սոցիալական կապիտալի հիման վրա, որը ձևավորվում էր այս երկու նախագծերի ժամանակ, հիմնեցի Capital Club–ը։ Ակումբի առաջին 80 ռեզիդենտները իմ կրթական նախագծի մասնակիցներն էին։ Դրանից հետո ակումբը սկսեց համալրվել Հայաստանի խոշոր բիզնեսը ներկայացնող ձեռներեցներով։

«ԱՌԿԱ»․ ի՞նչ հնարավորություններ է բացում ձեր ակումբը հայ ձեռներեցների համար։

Գ․ Առաքելյան․ քանի որ ակումբը տարածք է, որտեղ կենտրոնացած են մեծ թվով ձեռներեցներ, այն դառնում է հսկայական թվով ռեսուրսներ ստանալու միջավայր ձեռներեցների և բիզնեսի համար, որտեղ կարելի է զարգանալ, և որտեղ կա շրջապատի և միջավայրի ֆենոմեն։

«ԱՌԿԱ»․ Ձեր ակումբն արդեն շուրջ 300 անդամ։ ունի Որո՞նք են ձեր նպատակներն առաջիկա հինգ տարում։

Գ. Առաքելյան․ մեր մոտակա նպատակն է հայաստանցի ձեռներեցների թիվը հասցնել 500-ի: Համաշխարհային մասշտաբով «Դաշինքը» (բիզնես ակումբներ Ղազախստանից, Ուզբեկստանից, Եվրոպայից և Դուբայից) արդեն ունի մոտ 2000 ձեռներեց, նախատեսվում է այդ թիվը հասցնել 5000-ի: Նրանք բոլորը կիսում են մեր գաղափարախոսությունը, մեր արժեքները:

«ԱՌԿԱ»․ ձեր ակումբը մասնաճյուղեր ունի՞ արտերկրում։

Գ.Առաքելյան․ ինչպես արդեն նշեցի, մասնաճյուղեր դեռ չկան, բայց գործընկերային ակումբներ կան Դուբայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայի 85 քաղաքներում: Մենք ինքներս դեռ չենք բացում մեր ակումբի մասնաճյուղերը, այլ համագործակցում ենք իրենց երկրներում արդեն կայացած ակումբների հետ։ Ռազմավարական համագործակցություն ենք հաստատում և դրանով իսկ դառնում ենք նրանց ներկայացուցիչը Հայաստանում, իսկ նրանք ներկայացնում են մեզ և մեր շահերն իրենց երկրներում։

Григор Аракелян

«ԱՌԿԱ»․ թաեքվոնդոյում հաջող կարիերան օգնե՞լ է Ձեզ բիզնեսում։

Գ․ Առաքելյան․ թաեքվանդոն, արևելյան մարտարվեստը, միշտ ուղեկցել են ինձ՝ որպես ֆիզիկական և հոգևոր հիմք, որի վրա հիմնվում եմ դժվարին պահերին։ Հիմա զբաղվում եմ թայ բռնցքամարտով (մուայ թայ), բայց այն ևս արևելյան ավանդույթների մաս է, որոնք ինձ շատ հարազատ են։ Կարծում եմ, որ ձեռներեցը պետք է ունենա այդպիսի բազային ֆիզիկական պատրաստվածություն: Եթե ​​ ֆիզիկապես ուժեղ չլինես, քեզ լավ մարզավիճակում չպահես, չես կարողանա դիմանալ այն ահռելի ծանրաբեռնվածությանը, որը ժամանակի մեկ միավորում ընկնում է ձեռներեցների ուսերին։ Դա նման է տիեզերագնացներին, ովքեր պետք է հատուկ ֆիզիկական պատրաստվածություն ունենան տիեզերք թռչելու և խելահեղ ծանրաբեռնվածությանը դիմանալու համար:

«ԱՌԿԱ»․ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ «վաճառքը սպորտաձև է»։ Եթե մտածենք սպորտային կատեգորիաներով, ակումբը ձեզ համար թիմայի՞ն խաղ է՝ ի տարբերություն անհատական մարզաձևերի։

Գ․ Առաքելյան․ հնարավոր է։ Մի անգամ մասնակցեցի պրոֆեսիոնալ մարզիկների մարզմանը, և մի քանի օր տևած հավաքների ընթացքում փոխվում էի խելահեղ տեմպերով։ Զարմացա, որ հայտնվելով համապատասխան միջավայրում՝ երեք օրում կարելի է այդպես աճել։ Հենց սա էլ միջավայրի ֆենոմենն է, որն ինձ համար բացահայտեցի։ Ի՞նչ է դա նշանակում։ Օրինակ, եթե ես պետք է նոր լեզու սովորեմ, ապա պետք է ջանք գործադրեմ։ Բայց համապատասխան լեզվական միջավայրում դա կարելի է անել գրեթե առանց ջանք գործադրելու և օրգանական ձևով։ Միջավայրը փոխում է քեզ առանց ջանքի և էներգիայի կորստի, հակառակը՝ միջավայրն ու շրջապատը զարգացնում են քեզ՝ փոխանցելով և′ էներգիա, և′ աճ։ Մեր ակումբը մի վայր է, որտեղ հավաքվում են բիզնեսի չեմպիոնները, ձեռներեցների ինքնատիպ հավաքական է, և այս ֆենոմենը սկսում է աշխատել։ Եվ բոլոր չեմպիոնները դառնում են ավելի ուժեղ, սկսում են ավելի արագ զարգանալ՝ զարգացնելով նաև սեփական բիզնեսը կամ բիզնեսները։

«ԱՌԼԱ»․ Դուք նաև նշեցիք, որ բիզնեսում հաջողության երաշխիքներից մեկը սերն է։ Համաձա՞յն եք, որ Հայաստանը սիրո պակաս ունի, առավել ևս բիզնես հարաբերություններում։

Գ․ Առաքելյան․ այս, համաձայն եմ։

«ԱՌԿԱ»․ իսկ ի՞նչ կարելի է դրա հետ անել։ Ինչպե՞ս սովորել սիրել սկզբում գոնե ինքդ քեզ, իսկ հետո՝ թիմի անդամներին, գործընկերներին և նույնիսկ մրցակիցներին։

Գ․ Առաքելյան․ սերը ուժ է մարդու համար, եթե ձեռներեցը կամ մարդն իր համար բացահայտում է այդ իմաստը, ապա ինչպես ասում է Նիցշեն․ «Եթե մարդը գիտի հանուն ինչի, ապա նա ընդունակ է դիմանալ ցանկացած ինչպեսին»։ Ուստի նրանք, ովքեր ցանկանում են ավելի ուժեղ լինել, պետք է սովորեն սիրել: Եվ եթե դու հետևողական ես քո սիրո հարցում, ապա կարող ես հաղթել գրեթե ամեն իրավիճակում։ Ես կարող եմ «հաղթել» գրեթե ցանկացած թշնամու՝ այդ ուժի օգնությամբ նրան դարձնելով ընկեր, գործընկեր։ Ի տարբերություն արևմտյան մարզական ավանդույթների, մարտարվեստով զբաղվող մարտիկները հարգանքով ու սիրով են վերաբերվում միմյանց և մենամարտում հաղթում են առաջին հերթին հարգանքի ու սիրո շնորհիվ։ Ի դեպ, այս դեպքում հակառակորդին չեն հասցնում վնասվածքներ, ինչը կարող է ճակատագրական լինել։ Մինչդեռ ագրեսիան, բացասական հույզերը առաջին հերթին խոցելի են դարձնում հենց ագրեսորին, և ոչ միշտ այն մարդուն, ում դա ուղղված է։

Григор Аракелян

«ԱՌԿԱ»․ դուք ունեք շատ ժողովրդավարական ակումբ, որի անդամներն են և՛ խոշոր ընկերությունները, և՛ միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Հաշվի առնելով ՓՄՁ-ների դերը Հայաստանի տնտեսության համար՝ ի՞նչ է պետք անել դրա զարգացման համար։

Գ. Առաքելյան․ մեզ ակումբների զարգացած ենթակառուցվածք է պետք։ Մենք ունենք հատուկ ակումբ փոքր և միջին բիզնեսի համար, որը կոչվում է Club Capital Business: Այն նպատակ ունի զարգացնել փոքր և միջին բիզնեսը` ստեղծելով աճի համար նպաստավոր միջավայրի այդ ֆենոմենը: Օգնում ենք կրթության հարցում, ռեսուրսներ ենք տրամադրում զարգացման համար: Չէ՞ որ զարգացման համար անհրաժեշտ է էներգիա և դրա ճիշտ վեկտորը։ Ակումբում այդ ամենը կա: Այդ պատճառով Հայաստանում և ընդհանրապես աշխարհում բիզնես ակումբները շատ են օգնում ձեռներեցներին։ Զարգացնելով բիզնես ակումբը՝ մենք ընդհանուր առմամբ զարգացնում ենք բիզնեսը Հայաստանում։