Հայաստանը պետք է արդիականացնի տնտեսական զարգացման համակարգը
25.04.2013,
13:52
«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ

«ԱՌԿԱ». Պարոն Սանդոյան, այսօր որո՞նք են հայկական տնտեսության հիմնական խնդիրները։
Է.Սանդոյան. Հայկական տնտեսության ամենագլխավոր խնդիրը մոնոպոլիզացված լինելն է, երբ գրավված են ու զբաղված շուկայի բոլոր ապրանքային հատվածները, և թիվ մեկ խնդիրը շուկայի ապամենաշնորհացումն է։ Ինչու՞ է այդպես։ Որովհետև մեզ մոտ մենաշնորհված է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական համակարգը։ Քաղաքական համակարգում մրցակցության բացակայությունը, ի տարբերություն տնտեսական համակարգի մրցակցության բացակայության, հետադարձ կապի բացակայության խնդիր է ստեղծում. բնակչությունը գործադիր իշխանությունն է։ Փաստացիորեն, մենք այսօր բախվում ենք մի երևույթի, երբ միգրացիոն միտումը շարունակում է մեզ վախեցնել, քանի որ մեզ մոտ բնակչությունը «ոտքերով է քվեարկում»։ Բացակայում են ժողովրդի իշխանության համակարգում մարդկանց ներգրավելու քաղաքական արդյունավետ գործընթացները, բնակչության մեծ մասը շատ չեզոք է վերաբերվում այդ գործընթացներին, քանի որ Հայաստանի կողմից անկախություն ձեռքբերելու պահից ի վեր 22 տարվա ընթացքում վստահություն չի ձևավորվել այդ ինստիտուտների նկատմամբ, որոնք, անկեղծ ասած, չէին էլ ստեղծվել։ Այդ տարիների ընթացքում ժողովրդավարության և քաղաքացիական հանրության ինստիտուտների զարգացման գործընթացը չափազանց դանդաղ էր ընթանում։
Այդ պատճառով, երբ ասում են ժողովրդավարություն, ազատականություն, ես ասում եմ, որ դրանք պետք է հանգիստ թողնել և հասկանալ, որ մեզ հարկավոր է ստեղծել մրցակցային քաղաքական միջավայր, ինչպես նաև մրցակցային տնտեսական միջավայր։ Այդ երկու գլոբալ հարցերի լուծումը մեզ հնարավորություն կընձեռի համաշխարհային տնտեսության փորձից լավագույն մեխանիզմները քաղել և բարելավել կարգավորման ինստիտուտների գործառույթները։ Իսկ քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, այս երկրում շուկայական կարգավորման բոլոր հայտնի մեխանիզմները չեն գործում կամ վատ են գործում։
«ԱՌԿԱ». Տնտեսության ապամենաշնորհացման խնդիրը հնարավոր չէ՞ լուծել առանց քաղաքական մրցակցություն ստեղծելու։
Է.Սանդոյան. Մասամբ կարելի է այդպես ասել, սակայն դա բավարար չէ։ Այստեղ իշխանության քաղաքական կամքն է հարկավոր, որը հնարավոր է ցանկացած հասարակության մեջ։ Շատ լավ օրինակ է Սինգապուրի պատմությունը. Լի Կուան Յուն փայլուն դեմոկրատ չէր։ Հայտնի է, որ այնտեղ ավտորիտար ռեժիմ էր տիրում անարդյունավետ էկոնոմիկայից ժամանակակից շուկայական էկոնոմիկայի անցնելու ընթացքում։ Եվս մեկ օրինակ` Չիլին։ Շատ են այն օրինակները, որ պարտադիր չէ սկզբում ժողովրդավարություն ունենալ, իսկ հետո` արդյունավետ տնտեսություն։ Սակայն ես չեմ հավատում նման ինստիտուտներին` հաշվի առնելով այսօրվա իրողությունները և այն, որ մենք մի քիչ ուրիշ ենք։ Մեզ մոտ Սինգապուրի պատմությունը դժվար թե կրկնվի, մեզ պետական կառավարման մեջ բնակչությանը ներգրավելու փափուկ, ժամանակակից, քաղաքակիրթ մեխանիզմներ են հարկավոր։ Բնակչությունը պետք է գործոն դառնա։ Ես չեմ խոսում ամեն տեսակի ծառայողի մասին, ով կարող է կառավարել հանրությունը, դա նույնպես շատ վտանգավոր է։ Ես խոսում եմ հետադարձ կապի մասին, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա գնահատելու և որպեսզի բնակչության գնահատականն էական նշանակություն ունենա։
«ԱՌԿԱ». Ի՞նչ մեթոդ է պետք կիրառել հայկական տնտեսության ապամենաշնորհացման համար։
Է. Սանդոյան. Պետք է բոլոր մեթոդներով քանդել մենաշնորհները` հարկային, հակամենաշնորհային կարգավորման, պաշտոնատար անձանց եկամուտների–ծախսերի հայտարարագրման մեխանիզմներով, ինչպես նաև միկրո և փոքր բիզնեսի զարգացումը խթանող բոլոր համալիր միջոցներով, քանի որ բիզնեսում մարդկանց զբաղվածությունը մեզ համար գերխնդիր է։ Սակայն քանի դեռ մոնոպոլիանները գոյություն ունեն և տիրում են բոլոր շուկաներում, փոքր բիզնեսը չի կարող զարգանալ։ Դա փաստ է։ Ահա, թե որտեղ է ծուղակը. մենք այնպիսի տնտեսական ծուղակի մեջ ենք մեզ հասցրել, որից դուրս գալ հնարավոր է միայն վիրաբուժական միջամտության միջոցով։
Եթե ոչ վիրաբուժական, ապա` քաղաքական միջամտության ճանապարհով։ Քաղաքական ինստիտուտների արդյունավետությունը կարող է հանգեցնել ապամենաշնորհացման լուծմանը և շուկայի մրցակցության բարձրացմանը։ Գոյություն ունի նաև վարչարարական մեխանիզմ`ավտորիտար, ինչպես Լու Կուան Յուի հետ կապված դեպքը։ Գոյություն ունի նաև երրորդ ելքը, երբ գլոբալիզացման և համաշխարհային գործընթացներում Հայաստանի տնտեսության առավել շատ ներգրավվածության պայմաններում (մասնավորապես ինտեգրացիոն) կարող է ամրապնդվել օտարերկրյա ներդրումների հոսքը և նոր արտասահմանյան բիզնեսի մուտքը, որը կարող է հաղթել տեղի գործարարներին, մասնավորապես առավել արդյունավետ մենեջմենթի հաշվին։ Դա նույնպես մենաշնորհացման խնդրի լուծում է, սակայն, ցավոք, մենաշնորհային տնտեսությունը հետաքրքիր չէ նույնիսկ արտաքին ներդրողներին։ Գալու, մասնակցելու և հաղթելու համար նրանք պետք է նախ շահագրգռված լինեն։
«ԱՌԿԱ». Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության հետընթաց միտումները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը կկարողանա՞ նախագահի կողմից դրված խնդիրն ապահովել, որը վերաբերում է 2013թ.–ին մինչև 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելուն։
Է. Սանդոյան. Ինձ տհաճ է խոսել ընթացիկ խնդիրների մասին, մտածել տնտեսական աճ ապահովելու կամ չապահովելու մասին։ Մոտ 20 տարի է` մենք տնտեսական աճ ենք ապահովում։ Փաստացիորեն մենք միայն 1992–93թթ.–ին և 2008թ.–ին ենք անկում ունեցել, իսկ մեր անկախության մնացած ամբողջ ժամանակահատվածում տնտեսական աճ ենք ապահովել։ Եվ դրանից ինչ օգուտ, եթե բնակչության 35 տոկոսը աղքատ է, իսկ աշխատանքով ապահովված է ընդամենը 1,1 մլն մարդ։ Չէ՞ որ հիմնական հարցերը չեն լուծվում և դրան էլ գումարվում է արտագաղթի խնդիրը։
Այժմ մենք պետք է մտածենք ոչ թե տնտեսական աճի, այլ դրա որակի մասին։
Այն մասին, թե ինչպես կտեղաբաշխվեն տնտեսական աճի արդյունքները, ում օգտին` գործարարների և մոնոպոլիստների, թե բնակչության, սոցիալական ապահովման մեխանիզմների, բիզնեսի կապիտալիզացիայի կենտրոնացման, թե կապիտալի արտահանման միջոցով։ Ինչն էլ տեղի է ունենում մեզ մոտ` ինչպես Ռուսաստանում։ Սա է խնդիրը, այլ ոչ թվային ցուցանիշները։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են կյանքի որակի և մակարդակի ցուցանիշները, ստացված ազգային եկամուտի վերաբաշխումը, բնակչության եկամուտների բևեռացումների կրճատումը, փոքր և միկրոբիզնեսի ֆինանսական պաշարների հասանելիությունը, բնակչության զբաղվածությունը։
Իսկ մենք արդեն 20 տարի է` խոսում ենք երկու թեմայի շուրջ` տնտեսական աճ և պետբյուջե, և դա մեզ ոչինչ չի տալիս։ Կարելի է ավելի շատ կամ ավելի քիչ հարկեր հավաքել։ Թվում է, որ եթե ավելի շատ հարկեր հավաքվեն, պետությունը հնարավորություն կունենա ավելի շատ գումար ծախսել և ավելի շատ սոցիալական խնդիրներ լուծել։ Սակայն իրականում ողջ 20–ամյա գործընթացը ցույց է տալիս, որ մենք չափազանց դանդաղ ենք առաջ շարժվում, և դա համաշխարհային ծավալով շատ վտանգավոր է։ Հաշվի առնելով մեր հարևան երկրների կենսամակարդակի 3–5 անգամ բարձր լինելու և հայերի տեղից–տեղ տեղափոխվելու հանգամանքը, նշանակում է, որ մարդիկ կմեկնեն այնտեղ, որտեղ կյանքն ավելի լավ է։ Սա է խնդիրը, ոչ թե տնտեսական աճի տեմպերը։
Այսօր անիմաստ է ասել, որ մեր կառավարությունը լավն է կամ վատը։ Մենք պետք է խոսենք տնտեսական կարգավորման և զարգացման մոդելի մասին, պետք է արմատապես փոխել մոդելը, ոչ թե մարդկանց։ Այդ 7–10 տոկոսանոց տնտեսական աճերը մեզ ոչինչ չեն տա, եթե մենք չկարողանանք արդիականացնել տնտեսական զարգացման համակարգը։
Մեզ պետք է «Ռոսիա 2020» –ի նման մի մոդել (Ռազմավարություն 2020–ը մինչև 2020թ.–ը ՌԴ երկարաժամկետ սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգի նորացված տարբերակի համընդհանուր ընդունված կարճ անվանումն է, որի վրա ռուսական կառավարության պատվերով 2011թ.–ին աշխատել են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի և Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի հազարից ավել փորձագետներ. ԱՌԿԱ)։ Սա լավ փաստաթուղթ է, և այնտեղ փորձ է արվել վերանայել տնտեսական զարգացման մոդելը։ Մեզ նույնպես նման փաստաթուղթ է պետք։ Մենք պետք է վերանայենք բոլոր ռիսկերը և գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին, և հասկանանք, որ ժամանակը չի սպասում, և մենք պետք է մեկ օր առաջ լուրջ, հայեցակարգային, համակարգային որոշումներ ընդունենք և շարժվենք դեպի զարգացում։ –0–