Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Արցախում հուլիսի 19-ին նախագահ կընտրեն

13.07.2017, 13:00
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
Արցախում հուլիսի 19-ին նախագահ կընտրեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:

Նախագահի ընտրությունները տեղի կունենան Ազգային ժողովի հատուկ նիստում` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարածած հայտարարության մեջ:

 «Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ԱՀ օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցությունները հանրապետության նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 64 և ոչ ուշ, քան 57 օր առաջ»,– ասված է հայտարարության մեջ։

Սահմանված ժամկետներում՝ հուլիսի 5-12-ը ներառյալ, հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Էդուարդ Արտավազդի Աղաբեկյանը («Շարժում -88»  խմբակցության կողմից) և Բակո Սահակի Սահակյանը («Հայրենիք», «Դաշնակցություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների կողմից):

«Հաշվի առնելով հանրապետության նախագահի ընտրության համար Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 149-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի 2017 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 11.00-ին», – նշված է հայտարարության մեջ:-0-