Рейтинг@Mail.ru
USD
368.15
EUR
421.97
RUB
5.0095
GEL
138.92
2026 թ. հունիսի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+31

20–ամյա զինծառայող է զոհվել Արցախում

08.02.2018, 10:50
Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել:
20–ամյա զինծառայող է զոհվել Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–