Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ԱԱԾ–ն պարզաբանում է ներկայացրել «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութի կապակցությամբ (ՖՈՏՈ)

06.12.2023, 14:14
Համացանցի հայկական տիրույթում իրարանցում էր առաջացել հրապարակված տեսանյութի պատճառով, որտեղ երևում է Երևանի բակերից մեկի շենքը, ինչպես նաև բնակարանների շքամուտքեր և դռներ․ ՖՈՏՈ
ԱԱԾ–ն պարզաբանում է ներկայացրել «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութի կապակցությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան:

Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:

Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված:

«Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից: ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Նախօրեին համացանցի հայկական տիրույթում իրարանցում էր առաջացել հրապարակված տեսանյութի պատճառով, որտեղ երևում է Երևանի բակերից մեկի շենքը, ինչպես նաև բնակարանների շքամուտքեր և դռներ։ Կադրերի հետևից տղամարդու ձայնը հայերեն և ադրբեջաներեն պատմում է այն մասին, որ այնտեղ անցել է իր մանկությունը, նշել է հարևանների անուններ։–0–

СНБ