ԱԱԾ տնօրեն․ առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ
28.10.2024,
21:13
Նա նշեց, որ արդյունքների մասով շտապել պետք չէ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ, ասաց ԱԺ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր լրագրողների հետ զրույցում։
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով։ Ժամկետների և վայրի վերաբերյալ որոշում չկա», - նշեց Աբազյանը:
Նա նշեց, որ արդյունքների մասով շտապել պետք չէ։
«Եթե նմանատիպ իրավիճակ լինի, բնականաբար կտեղեկացվի», – ասաց ԱԱԾ տնօրենը։