ԱԽ քարտուղարը մեկնում է Շվեյցարիա․ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
11.01.2024,
15:17
Ավելի վաղ ՄԱԿ–ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Պասկալ Կրիստին Բերիսվիլը հայտնել է, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» շուրջ հանդիպումը տեղի կունենա հունվարի 14–ին Դավոսում

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:
Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՄԱԿ–ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Պասկալ Կրիստին Բերիսվիլը հայտնել է, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» շուրջ հանդիպումը տեղի կունենա հունվարի 14–ին Դավոսում։–0–