ԱՄՆ–ն շարունակելու է աջակցել ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման գործում․ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը՝ Փաշինյանին
16.01.2024,
10:16
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Վարչապետը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ ԱՄՆ վարչակազմի հետ սերտ համագործակցությունն ու դրա շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակակառուպցիոն քաղաքականությունը և բարեփոխումների օրակարգի առաջմղումը ՀՀ կառավարության առաջնահերթությունն է և գործադիրը հետևողականորեն շարժվում է հակակառուպցիոն մեխանիզմների զարգացման և ինստիտուտների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Այս համատեքստում, վարչապետը կարևորել է գործընկեր պետությունների հետ ծրագրերի հետագա իրականացումը, ակտիվ գործակցությունը, փորձի փոխանակությունն ու կարողությունների զարգացումը:
Ռիչարդ Նեֆյուն նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում:
Պետքարտուղարության կոռուպցիոյի դեմ գլոբալ պայքարի համակարգողի խոսքով՝ ԱՄՆ բարձր է գնահատում վերոնշյալ ուղղություններով ՀՀ կառավարության իրականացրած քայլերը: Ռիչարդ Նեֆյուն հավելել է, որ երևանյան այցի շրջանակում արդյունավետ քննարկումներ է ունեցել հայ գործընկերների հետ՝ հետագա փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև թվայնացման գործընթացում, ինչպես նաև այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:-0-