Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

26.09.2022, 13:14
Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար, հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

«Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է», – նշվում է ներկայացուցչի Facebook–յան էջում։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ադրբեջանական գերության մեջ հայ զինծառայողի սպանությունից հետո Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել էր Եվրոպական դատարանին, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները։ Հայկական կողմը պահանջել էր Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գերեվարվել է ավելի քան 10 հայ զինծառայող։

ՄԻԵԴ–ը, գերիների մասին տեսանյութերի հիման վրա, հայց էր ուղարկել Ադրբեջան սեպտեմբերի 13–ի դրությամբ նույնականացված մեկ ռազմագերու և չնույնականացված մյուս ռազմագերիների մասով, որոնք երևում են տեսանյութում։ Ժամկետը սահմանվել էր մինչև սեպտեմբերի 22–ը։–0–