Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքի Երասխի հատվածում

30.07.2021, 13:41
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան
Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքի Երասխի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

«Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։–0–