Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 5, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Ադրբեջանը մոտ 20 րոպե ինտենսիվ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

28.07.2022, 13:32
Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ
Ադրբեջանը մոտ 20 րոպե ինտենսիվ կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

«Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տուժածներ չկան:

Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։–0–