Рейтинг@Mail.ru
USD
362.83
EUR
412.14
RUB
4.3367
GEL
139.28
2026 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Արցախի ՊՆ. այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է

19.09.2023, 17:32
Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր
Արցախի ՊՆ. այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ տարածաշրջանում սկսվել են «տեղական հակաահաբեկչական միջոցառումներԱդրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։–0–