Արցախի բանակի հրամանատարի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
17.06.2019,
11:41
Արցախի բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին նշվում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–