Рейтинг@Mail.ru
USD
368.01
EUR
428.44
RUB
5.1334
GEL
137.79
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը կասեցվել է

25.03.2022, 00:06
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը կասեցվել է, բայց հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

«Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն խախտել է շփման գիծը, ՊԲ-ն և ռուսական զորակազմը փորձում են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:-0-