Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արծրուն Հովհաննիսյան. առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական ԶՈւ–ին (ՎԻԴԵՈ)

16.10.2020, 22:37
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում. ՎԻԴԵՈ
Արծրուն Հովհաննիսյան. առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական ԶՈւ–ին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում։

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառել են նաև այլ օդային հարձակման միջոցներ` ԱԹՍ–ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։ Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք», – նշեց Հովհաննիսյանը քիչ առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում։

Նա ավելացրեց, որ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտեր, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։

«Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ։ Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, այդ ընթացքում մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչքող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք», – ընդգծեց Հովհաննիսյանը։–0–