Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Արմեն Աբազյանը, Փաշինյանի որոշմամբ, վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում

12.01.2024, 14:43
Այսօր ավելի վաղ Արմեն Աբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Արմեն Աբազյանը, Փաշինյանի որոշմամբ, վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։

Փաշինյանի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Այսօր ավելի վաղ Արմեն Աբազյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Անցած տարվա դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ–ն հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելուն, որոնց համաձայն ԱԱԾ պետին և նրա տեղակալներին նշանակելու և ազատելու լիազորությունները փոխանցվել է վարչապետին։ Նախկինում այդ լիազորությունները վերապահված էին նախագահին։–0–