Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվել է ԱԽ քարտուղար`ազատվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

19.08.2021, 11:29
Փաշինյան որոշմամբ, Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվել է ԱԽ քարտուղար`ազատվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ, Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Գրիգորյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին նշվում է ՀՀ կառավարության կայքում։

Արմեն Գրիգորյանը հուլիսի 13-ին էր նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ԱԽ քարտուղարի պաշտոնից։ 

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով, ԱԳ նախարար է նշանակվել Արարատ Միրզոյանը, ով զբաղեցրել է 7–րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը։–0–