Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Այսօր, 11:10
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:

Նախօրեին Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:

Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները: