Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Արփինե Սարգսյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար

20.11.2024, 13:40
Նոյեմբերի 18–ին Վահե Ղազարյանը հրաժարական տվեց ՆԳ նախարարի պաշտոնից
Արփինե Սարգսյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ նախագահի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար», – նշվում է հրամանագրում։

Նոյեմբերի 18–ին Վահե Ղազարյանը հրաժարական տվեց ՆԳ նախարարի պաշտոնից։