Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Այժմ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում, գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել

27.10.2020, 10:39

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.  Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:

Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո։

Ինչպես հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը. հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

«Իսկ Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–