Այսօր տեղի ունեցածը այլ կերպ քան սադրանք, քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել. Փաշինյանն` ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին (ՎԻԴԵՈ)
08.05.2020,
16:29
Այսօր տեղի ունեցածը այլ կերպ քան սադրանք, քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել. Փաշինյանն` ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի ունեցածը ես որակում եմ քստմնելի սադրանք: Այսպես է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առավոտյան կատարված միջադեպը:
«Այսօր տեղի ունեցածը այլ կերպ քան սադրանք, քստմնելի սադրանք ես չեմ կարող անվանել, մանավանդ այս տեսագրությունը մի քանի անգամ նայելուց հետո: Բայց դատապարտում եմ նաև, որ մենք տրվում ենք սադրանքների»,- ընդգծել է նա:
«Այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և իմ անձամբ ամենամեծ պարտությունը, որ մենք ունեցել ենք հեղափոխությունից հետո, բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի»,- շարունակել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ իրենց ուզում են հանել հավասարակշռությունից:
«Այսօր ՀՀ-ում հաստատված է մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը դեպքի մասին խոսելիս նշել է, որ այս ամեն ինչը կապ ունի ապօրինի գույքի բռնագանձնման օրենքի, բազմաթիվ քրեական գործերի հետ:
«Դուք չունեք հնարավորություն ՀՀ ժողովրդից վերցնելու այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին։ Գնացեք, տեսեք, թե ոնց է Մարուքյանը խոսել Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի հետ այս ամբիոնից։ Բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի։ Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, և այդ մասշտաբային փոփոխության ընթացքում այդպիսի միջադեպեր, բռնության դրսևորում որևէ մեկի նկատմամբ չի եղել»,- նշել է վարչապետը:
«Այսօր մենք պարտվեցինք: Ես դատապարտում են հարգելի պարոն Միքայելյան ձեզ, դատապարտում եմ ինձ, մեզ, դատապարտում եմ ծառայության ՀՀ և ԱՀ ժողովրդին, և այն արժեքներին, որոնք դարձել են 2018թ.–ի ոչ բռնի թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ` տանող ուժ»,- ընդգծել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ թեժ քննարկում էր ընթանում, որը վերածվեց ծեծկռտուքի:
Քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավարն ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքերի գնաց նրան ընդառաջ, իսկ Միքայելյանն էլ իր հերթին հարձակվեց Մարուքյանի վրա:
Ծեծկռտուքից հետո դալիլիճում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ընդմիջում հայտարարեց:-0-