Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստան կայցելի Բելառուսի ԱԳՆ ղեկավարը

12.04.2012, 16:40
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված են նաև Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:

Սերգեյ Մարտինովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-