Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020թ.–ից. Սեմերիկով

16.05.2019, 19:45
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ.–ի հունվարի 1–ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը` Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը։
Բելառուսի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի 2020թ.–ից. Սեմերիկով

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ.–ի հունվարի 1–ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը` Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը։

Այս մասին, interfax.by–ի հաղորդմամբ, հինգշաբթի Մինսկում լրագրողներին է տեղեկացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Մայիսի 22–ին որոշում կընդունվի ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների կողմից 2020թ.–ի հունվարի 1–ից Բելառուսի ներկայացուցչին նշանակելու մասին պետության ղեկավարների զեկույցի համար, ինչպես դա նախատեսված է Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ», – նշել է Սեմերիկովը։

Նա նշել է, որ «2020թ.–ի հունվարի 1–ից գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխարինելու հերթն անցնում է Բելառուսի Հանրապետությանը»։

Սեմերիկովը պարզաբանել է, որ «այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն ֆորս–մաժորային իրավիճակի կապակցությամբ գլխավոր քարտուղարի նշանակման վերջնական հարցը կընդունվի մայիսի 22–ին»։

Սեմերիկովը հիշեցրել է, որ Բելառուսից ներկայացվել է մեկ թեկնածու, ով անցել է համաձայնեցման ընթացակարգ։

Նա նաև նշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 28–ին Բիշքեկում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ից,երբ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին` առանց կազմակերպության այլ անդամ պետությունների հետ նախնական համաձայնության: Այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:–0–