Ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
20.11.2023,
15:56
Ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հարցին։
«Մի քանի ամիս առաջ Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն», – ասել է Կլաարն «Արմենպրես»–ին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ Ալիևն այլ դեպքերում ևս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն:
Ինչպես նշել է Կլաարը, Եվրոպայում տարբեր տրանսպորտային հանգույցները ևս անվանում են միջանցք, դրանք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։
«Այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է», – նշել է Կլաարը։
Կլաարը նաև վստահեցրել է, որ կիսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականը միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ։
«Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին», – պարզաբանել է Կլաարը։
Նա նաև նշել է, որ ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է, նույնպես պետք է բաց լինեն։
«Խաղաղության խաչմերուկի» մասին
Հոկտեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» ֆորումի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ անվանելով բաց սահմանները, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը։
Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը կապահովի ԱԱԾ-ում կառուցվածքում ստեղծված հատուկ ստորաբաժանումը։–0–