Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Չավուշօղլուն հայտարարել է հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման պայմանավորվածության մասին, ԱԳՆ-ից մեկնաբանել են

02.05.2022, 21:03
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման շուրջ
Չավուշօղլուն հայտարարել է հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման պայմանավորվածության մասին, ԱԳՆ-ից մեկնաբանել են
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման շուրջ:

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա», - նշել է Հունանյանը Facebook-յան իր էջում։-0-