Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ. Փաշինյանը` Վանեցյանի հայտարարարության մասին

23.09.2019, 11:15
«Սպան էտպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ ա, դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը», – նշել է ՀՀ վարչապետը։
Դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ. Փաշինյանը` Վանեցյանի հայտարարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որը նա արել էր աշխատանքից ազատման օրը։

Հիշեցնենք, որ Վանեցյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտք»:

«Պարոն Վանեցյանը խոսել էր իր հայտարարության մեջ սպայի պատվի մասին, և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար` հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի չկա։ Հասկանու՞մ եք չէ` դա ինչ ա նշանակում։ Ես իմիջայլոց ասեմ, որ հետո եմ իմացել, որ ԱԱԾ կայքում է տեղադրվել այդ նյութը։ Սպան էտպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ ա, դա նշանակում ա ուսադիրները գցել աղբամանը, որովհետև էդպիսի բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները։ Փառքու Աստծուն, նոր Հայաստանի Հանրապետությունն էն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ, և ես շատ ուրախ եմ, որ հայ հանրությունը շատ հստակ էս երևույթին իր գնահատականը տվել է», – հայտարարել է ՀՀ վարչապետը։–0–