Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գործում և նրա աջակցությունն Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում
15.10.2020,
20:15
Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննադատել է Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գործում և նրա աջակցությունն Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության գործում և նրա աջակցությունն Ադրբեջանին էթնիկ հայերի դեմ պայքարում։
«Ռազմական հաղթանակ այս հարցում չի լինի, այդ պատճառով հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի։ Այսօր մենք տեսնում ենք, որ միակ երկիրը, որը կոչ չի անում պահպանել հրադադարի ռեժիմը, Թուրքիան է, և դա վնաս է հասցնում», – հայտարարել է նա ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters–ը։
Մեկնաբանելով Անկարային գործողությունները Արևելյան Միջերկրածովում` Լե Դրիանը նշել է, որ Թուրքիան միշտ դիմում է անընդունելի սադրանքների։
Նրա խոսքով, ԵՄ–ն պատրաստ է փոխել ուժերի հավասարակշռությունը, եթե Թուրքիան չվերադառնա երկխոսության։
Պատասխանելով ԵՄ պատժամիջոցների ներդրման հնարավորության հարցին, Գերմանիայի ԱԳ նախարար Խայկո Մաասը նշել է, որ որոշումը կընդունվի մեկ շաբաթից։
«Մենք պետք է սպասենք, տեսնենք` կա՞ առաջընթաց շաբաթվա ընթացքում, և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ դիրքորոշում պետք է զբաղեցնի ԵՄ–ն», – ասել է Մաասը։–0–