Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԱԳ փոխնախարար. Հայաստանը ՌԴ–ից չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել է (ՎԻԴԵՈ)

16.05.2023, 14:53
Լրագրողի ճշտող հարցին, թե ինչու սպառազինությունը չի հասել` Սաֆարյանը հայտարարեց, որ այդ հարցը պետք է ճշտել համապատասխան կառույցում։ Նա նաև չնշեց գումարի չափը. ՎԻԴԵՈ
ՀՀ ԱԳ փոխնախարար. Հայաստանը ՌԴ–ից չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել էր, հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Աշխատանքներն ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները։ Այս պահի դրությամբ որևէ ավելացնելու բան չունեմ», – ասաց նա լրագրողներին ԱԺ–ում։

Լրագրողի ճշտող հարցին, թե ինչու սպառազինությունը չի հասել` Սաֆարյանը հայտարարեց, որ այդ հարցը պետք է ճշտել համապատասխան կառույցում։ Նա նաև չնշեց գումարի չափը։

«Ըստ պայմանագրի` աշխատանքներ են ընթանում։ Ես չեմ կարող մանրամասներ տալ, խնդրում եմ դիմել Պաշտպանության նախարարությանը», – ասաց Սաֆարյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստասնը չի ստացել սպառազինությունը, որի համար արդեն վճարվել էր։–0–