Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ նախագահն ու վարչապետը հանդիպել են. նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածվող լուրերը

01.03.2021, 18:31
ՀՀ նախագահն ու վարչապետը հանդիպել են. նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածվող լուրերը
ՀՀ նախագահն ու վարչապետը հանդիպել են. նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածվող լուրերը
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:

Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

«Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 27–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը։ Այն առարկություններով վերադարձրել է վարչապետի աշխատակազմ։ Փաշինյանը այն կրկին ուղարկել է նախագահին։

Նախօրեին իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։–0–