Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և դիմակայության վտանգը պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

03.11.2022, 14:37
Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է էսկալացիայի և դիմակայության վտանգը
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և դիմակայության վտանգը պահպանվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է էսկալացիայի և դիմակայության վտանգը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը հինգշաբթի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀԱՊԿ–ը պետք է օպտիմալացնի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը, այս հարցով փաստաթղթերի փաթեթը պատրաստ է և համաձայնեցվում է։

«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության գոտում տեղի ունեցած միջադեպերն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ այդ հարցի շուրջ պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթը», – ասել է նա։–0–