Լավրով․ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է
14.01.2025,
16:53
ՌԴ–ն ոչ մեկին չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել, ասել է Լավրովը, հայտարարել է Լավրովը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, ՌԴ–ն ոչ մեկին չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ։
«Երեկ ես լսել եմ, որ Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի)Բլինքենի հետ, ռազմավարական գործընկերության համաձայնագիր, բայց դա երկու երկրների ինքնիշխան որոշումն է»,- համոզված է Լավրովը։
Ըստ նրա՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել և ինչպես է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ «Մեզ մոտ ևս օգտագործվել է «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արևմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն դրանք երբեք, այդ համաձայնագրերը, ռազմավարական գործընկերություն հռչակելիս, չեն պահանջել այս կամ այն մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։