Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Լավրով. ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում

12.10.2023, 14:34
Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասի տարածաշրջան ՆԱՏՕ–ի երկրների շահերի առաջխաղացման փորձեր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Լավրով. ՆԱՏՕ–ն փորձում է Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղել Անդրկովկասում
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը տեսնում է Հայաստանի միջոցով Անդրկովկասի տարածաշրջան ՆԱՏՕ–ի երկրների շահերի առաջխաղացման փորձեր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների լարմանը, դա հիմնականում արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք Հայաստանում վերջին տարիներին ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունների թվի մասին, նախկինում էլ դրանք քիչ չեն եղել», – ասել է Լավրովը լրագրողներին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և ՌԴ–ի միջև բարեկամական հարաբերությունների առաջ մղման նպատակով։

«Հակառակը։ Դրանք ուղղված են նրան, որպեսզի ստեղծվի հիմք հակառուսական տրամադրությունների և այդ տարածաշրջանում Հայաստանի միջոցով առաջին հերթին ԱՄՆ–ի և Եվրամիության, ՆԱՏՕ–ի երկրների շահերի առաջխաղացման համար։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, նրանք հասնում են ինչ–որ արդյունքների», – կարծում է Լավրովը։–0–