Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Լավրով. առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը (ՎԻԴԵՈ)

20.03.2023, 17:25
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ բանակցությունների ընթացքում զգալի ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին. ՎԻԴԵՈ
Լավրով. առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ բանակցությունների ընթացքում զգալի ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

«Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ տնտեսական, ռազմաքաղաքական և միջազգային-իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման ապահովմանը:

«Մենք պատրաստ կլինենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարություններում, հնարավորինս աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է նախարարը։-0-