Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի ու Բայրամովի հետ

17.10.2020, 22:17
Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի ու Բայրամովի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 17–ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ 

Քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ 

Լավրովն ընդգծել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 1–ին Ղարաբաղի հարցով արված հայտարարության պահպանվող ակտուալությունը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է հոկտեմբերի 10–ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հայտարարության դրույթներին խստիվ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է կրակի դադարեցում` հումանիտար նպատակներով։

Հաստատվել է առարկայական բանակցություններ սկսելու պայմանավորվածության կարևորությունը` խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա։–0–