Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ. Պեսկով
15.10.2020,
20:03
Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում դիտորդների տեղակայման հարցը
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կամ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Այս մասին այսօր լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։
«Այստեղ առաջնային հարցն է, թե ինչպես են դրան նայում հակամարտող կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը։ Ցանկացած խաղաղապահի, դիտորդի կամ ինչ–որ մեկի ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչն` ավելացնելով, որ կողմերը դեռևս չեն պատասխանել այս հարցին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե ռուսական կողմին հաջողվե՞լ է ստուգել ՀՀ–ում ռազմական օբյեկտների ոչնչացման մասին տեղեկությունները։
Նա նաև չի մեկնաբանել նախորդ շաբաթ Դաղստանի տարածքում ընկած հրթիռի մասին հրապարակումները։
«Այդ հարցը պետք է տալ զինվորականներին։ Դա վերաբերում է առաջին հերթին ռազմական գերատեսչությանը», – ասել է նա։
Ինչպես նախօրեին հայտարարել էր Լավրովը, Մոսկվան չի բացառում, որ ռուսական ռազմական դիտորդները կարող են ներառվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի մեջ։ Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման մեխանիզմը պետք է գործի Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի ուժերի փաստացի շփման գծում։ Լավրովն առաջարկել է հակամարտության աստիճանական լուծում` «Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների աստիճանական ազատում (5+2 ձևաչափում)` Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ, և մինչև որոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ»։ Նույն օրը մի քանի ժամ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափում» ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները հայկական կողմի համար անընդունելի են»։–0–