Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՊՆ. ՆԱՏՕ–ն մնում է Հայաստանի կարևոր գործընկերը

11.03.2019, 13:53
«ՆԱՏՕ–ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը», –  ասել է ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։
ՊՆ. ՆԱՏՕ–ն մնում է Հայաստանի կարևոր գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. ՆԱՏՕ–ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը, երկուշաբթի ասաց ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

«ՆԱՏՕ–ի հետ համագործակցության զգալի մասն ընթանում է պաշտպանության ոլորտում, որը, ինչպես ավելի վաղ, շարունակվում է տարբեր ուղղություններով և բավականին արդյունավետ։ Մենք շարունակում ենք համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ Զինված ուժերի բարեփոխման ոլորտում, կան տասնյակ ուղղություններ և նպատակներ, որոնցով կազմակերպությունը տրամադրում է փորձագիտական աջակցություն», – ասաց նա «ՆԱՏՕ–ի շաբաթը Հայաստանում» միջոցառման մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ։

Այվազյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ նաև Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղարար առաքելության շրջանակում։

«Մենք շարունակում ենք նաև ավելացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ մասնակից երկրների Զինված ուժերի հետ։ Դրա համար ունենք հատուկ ստեղծված ստորաբաժանում», – նշեց նախարարության ներկայացուցիչը։

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանն իր հերթին նշեց, որ երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև շարունակվում է բնական տեմպերով։

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատիաս Կիսլերը։ Նա իր հերթին մտահոգություն հայտնեց ՀՀ–ում ՆԱՏՕ–ի գործունեության մասին հասարակության իրազեկվածության ցածր մակարդակի կապակցությամբ։

«Այդ պատճառով այս շաբաթվա ընթացքում կարևոր է ոչ միայն կազմակերպել քննարկումներ մասնագետների և փորձագետների միջև, այլև ներգրավել հասարակության որքան հնարավոր ավելի լայն շերտերի», – հայտարարեց Գերմանիայի դեսպանը։–0–