Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Պետդեպ. ԱՄՆ–ն տեսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծության ծանրակշիռ ապացույցներ

14.09.2022, 12:17
Պետդեպից հայտարարել են նաև, որ ռազմական գործողությունների էսկալացիան կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկեղծ բռնությունը չեն բխում Ռուսաստանի շահերից
Պետդեպ. ԱՄՆ–ն տեսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծության ծանրակշիռ ապացույցներ
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն տեսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի հրետակոծության ծանրակշիռ ապացույցներ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ինչպես նշել ենք պետքարտուղարի (Բլինքեն, խմբգր.) հրապարակված հեռախոսազրույցներում, որոնք տեղի են ունեցել գիշերը (սեպտեմբերի 13, խմբգր.), նա կոչ է արել նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զինված ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված հարցերի լուծման վրա բանակցությունների միջոցով, որոնք նախատեսում են խաղաղ և կառուցողական դիվանագիտություն։ Մենք տեսել ենք Հայաստանի ներսում ադրբեջանական հրետակոծությունների և հայկական ենթակառուցվածքին հասցված զգալի վնասի ծանրակշիռ ապացույցներ։ Բայց մեզ համար ամենակարևորն այն է, որ երկու կողմերը հետամուտ լինեն ռազմական գործողությունների դադարեցմանն ու ավելի լայն դեէսկալացիային», – ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ–ն համակարգում է իր գործողությունները Ռուսաստանի հետ և ինչ դեր ունի Ռուսաստանն այս հարցում` Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները կոչ են արել տարածաշրջանի բոլոր երկրներին կառուցողական կերպով օգտագործել սեփական ազդեցությունը։
«Անկասկած ռազմական գործողությունների էսկալացիան կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկեղծ բռնությունը չեն բխում Ռուսաստանի շահերից։ Նաև կասկած չկա, որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի վրա։ Մենք կոչ ենք արել Ռուսաստանին օգտագործել այդ ազդեցությունը և օգտագործել այդ լծակները այնպես, որպեսզի հնարավոր լինի նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը և, ավելի լայն իմաստով, այս լարվածության դեէսկալացիային», – հայտարարել է նա։–0–