Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Սոչիում. ԱԺ խոսնակ

26.10.2022, 16:26
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Սոչիում. ԱԺ խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ամսաթիվը:

«Այո, հանդիպումը տեղի կունենա: Այն կանցկացվի հոկտեմբերի 31-ին Սոչիում», - ասաց Սիմոնյանն այսօր լրագրողներին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է եռակողմ գագաթնաժողովի հարաբերությունների կարգավորումը քննարկելու համար: Կրեմլից խոստացել էին ավելի ուշ հայտնել գագաթնաժողովի անցկացման ամսաթիվն ու վայրը:-0-