Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Երևան

17.11.2022, 20:08
Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Երևան
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երևան։ Այդ մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության շրջանակներում հակաահաբեկչական համագործակցության շուրջ»,- ասել է Նեչաևը։

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։-0-