Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլի 24–ին կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը. Զախարովա

18.04.2019, 21:01
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպման ժամանակ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։
ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ապրիլի 24–ին կքննարկեն ԼՂ հիմնահարցի կարգավորումը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպման ժամանակ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 24–ին նախատեսված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Նա գտնվելու է Մոսկվայում Միջազգային անվտանգության 8–րդ համաժողովի շրջանակում։ Բանակցությունների օրակարգը հագեցած է։ Օրակարգում ընդգրկված է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ, որոնց թվում են Եվրոատլանտյան տարածաշրջանում քաղաքական իրավիճակի լարվածության անկմանն ուղղված կառուցողական երկխոսության հեռանկարները, համագործակցությունն ահաբեկչության, թմրանյութերի, ինչպես նաև կիբերանվտանգության սպառնալիքի դեմ պայքարում», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով, մասնավորապես, կքննարկվի Դոնբասի հակամարտությունը, Բալկաններում, Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը, մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունը։–0–