Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Վանեցյան.եթե որոշում ընդունվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, ես միանշանական չեմ թողնի իմ թիմին

23.06.2021, 14:37
Վանեցյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը, եթե դաշինքի առաջնորդները որոշեն մտնել խորհրդարան
Վանեցյան.եթե որոշում ընդունվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնում է  մանդատները, ես միանշանական չեմ թողնի իմ թիմին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը, մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը, եթե դաշինքի առաջնորդները որոշեն մտնել խորհրդարան։ Այս մասին նա հայտարարեց այսօր ասուլիսի ժամանակ։ 

«Եթե որոշում ընդունվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնում է  մանդատները, ես միանշանական չեմ թողնի իմ թիմին, և մենք կգնանք խորհրդարան` շարունակելով այնտեղ մեր պայքարը», – հայտարարեց նա։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություններ էին տարածվել, որ ԱԺ  անցած երկու ընդդիմադիր ուժերը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, կարող են հրաժարվել մանդատներից, ինչի կապակցությամբ հնարավոր են նոր ընտրություններ։ 

Վանեցյանը նշեց, որ եթե իր գլխավորած դաշինքի անդամներն ամբողջ կազմով հրաժարվեն մանդատներից, միևնույնն է խորհրդարանը կշարունակի իր գործունեությունը։

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտարարել էր, որ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չի ընդունել պատգամավորական մանդատները վերցնելու հարցում։ Նա նաև նշեց, որ մտադիր է իր համախոհների հետ շարունակել պայքարը ինչպես խորհրդարանում, այնպես էլ փողոցում։–0–