Զախարովա. ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի և դեղամիջոցների
06.07.2023,
15:48
Մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. Մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք չափազանց մեծ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման` հաճախակի դարձած դեպքերի և Լաչինի միջանցքի պահպանվող արգելափակման կապակցությամբ», – ասել է Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ ունեցած տեղեկություններով` հումանիտար իրավիճակը տարածաշրջանում վատանում է։
«Ցավով պետք է արձանագրենք, որ մատակարարումների դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է մնալ առանց սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղամիջոցների», – ասել է նա։
Նրա խոսքով, դա հակասում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։
«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական–դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմին`ապաշրջափակել Լաչինի միջանցքը, քաղաքացիական նպատակներով ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը», – ասել է Զախարովան։–0–