Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ԱՄՆ–ն Իրանի հետ գործարքի դեպքում կրկին օգտագործման մեջ կդնի նրա ակտիվների 10 մլրդ դոլարից ոչ ավել

20.11.2013, 13:26
Իրանական ակտիվների ծավալը, որոնք կարող են կրկին օգտագործման մեջ դրվել իրանական միջուկային խնդրի շուրջ գործարքի դեպքում, չեն գերազանցի 10 մլրդ դոլարը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզն Ռայսը, հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով Փայմին։
ԱՄՆ–ն Իրանի հետ գործարքի դեպքում կրկին օգտագործման մեջ կդնի նրա ակտիվների 10 մլրդ դոլարից ոչ ավել
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իրանական ակտիվների ծավալը, որոնք կարող են կրկին օգտագործման մեջ դրվել իրանական միջուկային խնդրի շուրջ գործարքի դեպքում, չեն գերազանցի 10 մլրդ դոլարը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզն Ռայսը, հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով Փայմին։

«Մենք խոսում ենք միջոցների համեստ քանակի մասին», – ասել է Ռայսը CNN–ին տված հարցազրույցում։ Այժմ Իրանի նկատմամբ գործում է պատժամիջոցների խիստ ռեժիմ։ ԱՄՆ–ն կասկածում է Թեհրանին միջուկային զենքի մշակման մեջ։

Իրանական ատոմային խնդրի կարգավորման ուղիների մասին միջազգային միջնորդների վեցնյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ Իրանի բանակցությունների նախորդ փուլն ավարտվել է առանց պայմանավորվածությունների ստորագրման։ Չնայած արդյունքների բացակայությանը, կողմերն ակնարկել են, որ առաջընթաց են ձեռք բերել, և համաձայնագիր կնքելու հույսը պահպանվում է։ Հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում նոյեմբերի 20–ին։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման դեպքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը «շատ չափավոր կլինի», իսկ առանցքային սահմանափակումներն ուժի մեջ կմնան։ Իսկ եթե բանակցությունները տապալվեն, ապա պատժամիջոցները կարող են խստացվել, նախազգուշացրել է Սպիտակ տունը։ –0–